Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում կորոնավիրուսով վարակված 30 անձինք գյուղի եզդիական համայնքից են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տանձուտի համայնքապետ Մխիթար Պետրոսյանը։

«Բարեկամներ են, որ իրար հետ հիմնական շփվում են, ինչ որ կոնկրետ աղբյուր չկա վարակի, երեւի դրսից է եկել վարակը։ Մի հոգի հիվանդանոցում է, մնացածները տանն են»,- հայտնեց գյուղապետը։

Տանձուտում արդեն մահվան երկու դեպք է գրանցվել, մահացածները նույն ընտանիքի անդամներ են՝ 50-ն եղբայրներ։ 

Գյուղում շուրջ 50 մեկուսացված անձ կա։ 

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետը նախօրեին լրագրողներին ասել էր, որ քննարկվում է Տանձուտում սահմանափակումներ մտցնելու հարցը։