Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 36/2 շենքի բակում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ շենքի բակում հայտնաբերվել է ապակյա կոտրված տարրա եւ մոտ 300 գրամ սննդիկ (ցրված վիճակում)։

Քիմիկոսները սահմանազատել են տարածքը, հավաքել սնդիկը եւ փոխանցել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի։