Գյումրիի արվեստների ակադեմիայում մեկնարկել է «Համաշխարհային մշակույթն ու Հայաստանը» խորագրով միջազգային հինգերորդ գիտաժողովը, որը կտեւի 3 օր: Այն նվիրված է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին:

Գիտաժողովին մասնակցել են արվեստի տարբեր բնագավառները ներկայացնող Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ: «Գիտաժողովի նպատակն է տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների շփման արդյունքում ձեւավորել մշակութային երկխոսություն»,-նշել է Արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը: