Թաիլանդում ռեստորանի երկու սեփականատեր դատապարտվել է 723 տարվա ազատազրկման ծովամթերքի գովազդի միջոցով խաբեության համար:
Նրանք վաճառել են հաճախորդներին վաուչերներ, որոնք իրավունք էին տալիս օգտվել ծովամթերքով ճաշացանկից չափազանց ցածր գնով: Սակայն ավելի ուշ հրաժարվել էին գովազդային ակցիայից, ինչը հանգեցրել էր հարյուրավոր դժգոհ հաճախորդների բողոքներին, հաղորդում է CNN-ը:
Մեղադրողները նշել են, որ ռեստորանի սեփականատերերը գիտեին, որ նրանց առաջարկը չէր կարող իրագործվել: «Անհնար է վաճառել այդքան բարձրորակ սննդամթերք այդքան ցածր գնով»,-պնդել են նրանք՝ հավելելով, որ մեղադրյալները մտադիր չէին իրականացնել իրենց խոստումը:
Laemgate Infinite ռեստորանի սեփականատերերը ձերբակալված են եւ սեպտեմբերից գտնվում են կալանքի տակ:
Մեղադրական կողմը նշել է, որ 347 հաճախորդ ձեռք է բերել վաուչերներն ընդամենը 88 թաիլանդական բաթով (3 ԱՄՆ դոլար):
Մեղադրյալները խոստովանել են մեղքը, որից հետո նրանց ազատազրկման ժամկետը կրճատվել է՝ 1146-ից հասնելով 723-ի, նրանք նաեւ տուգանվել են 1 707 500 բաթով (58 500 ԱՄՆ դոլար):





























