Լոս Անջելեսի ոստիկանության վարչության տվյալներով՝ քաղաքում սպանությունների թիվն աճել է 250 տոկոսով, հաղորդում է Americaru-ն:
Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսում տեղի է ունեցել սպանությունների զանգվածային բռնկում: Մայիսի 31-ից հունիսի 6-ը սպանվածների թիվն ավելացել է 250 տոկոսով, իսկ հրազենի կիրառմամբ զոհերի թիվը՝ 56 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ շաբաթվա ցուցանիշների:
Ապրիլին Լոս Անջելեսում տեղի է ունեցել հանցագործությունների ընդհանուր թվի անկում 23 տոկոսով կորոնավիրուսի պատճառով ընդհանուր լոքդաունի ֆոնին: Ոստիկանությունը չի հայտնում՝ կապված է արդյոք հունիսին սպանությունների թվի աճը սահմանափակումների մեղմացման կամ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ շարունակվող ցույցերի հետ:





























