Նիգերիայում ազատ են արձակել 15-ամյա աղջկան, ով սպանել է իրեն բռնաբարել փորձող տղամարդուն, հաղորդում է BBC-ը:

Նա դանակով հարվածել է իր հոր ընկերոջը:

Անչափահասին ազատ են արձակել  Նիգերիայում բռնաբարությունների ալիքի եւ կանանց սպանությունների առիթով հանրային ցույցերից հետո:

Նիգերիայի կանանց գործերի նախարար Պոլին Տալենը պատմել է երկրում կարանտինի շրջանում բռնաբարության դեպքերի «տագնապալի» բռնկման մասին: Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում բռնաբարության դեպքերի թիվը 3 անգամ աճել է:

Հաճախ բռնաբարության դեպքերն աննկատ են մնում. որոշ զոհեր եւ նրանց ընտանիքներ թաքցնում են դա՝ չվստահելով դատական գործընթացին: