Դոնի Կալաչ քաղաքում Ռուսական գվարդիայի եֆրեյտորը շշով բռնաբարել է ծառայակցին: Սեռական  բռնության առնչությամբ հարցուվել է քրեական գործ, գրում է Կոմերսանտ-ը:

Հետաքննության վարկածով՝ հունիսի 1-ի լույս գիշերը Ռուսական գվարդիայի երկու զինծառայող օգտագործել են ոգելից խմիչքներ վարձակալած բնակարանում: Շուրջ 03:00-ին եֆրեյտորը, «չգիտակցելով սեփական գործողությունները», քնած ծառայակցի հետանցքը մտցրել է օղու շիշ:

Առավոտյան տուժածը ստիպված էր դիմել բժշկական օգնության Վոլգոգրադի քաղաքային հիվանդանոցում, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղիղ աղիքի պատռվածք. սերժանտը հոսպիտալացվել է եւ ներկայում գտնվում է ծանր վիճակում: Նշվում է, որ նա ստացել է նյարդային խանգարում, երբ տեղի ունեցածի մասին տեղեկացել են զորամասում:

Ենթադրվում է, որ հետաքննությունից հետո բռնություն գործած երկու զինծառայողները կհեռացվեն կանոնակարգը խախտելու, հարբեցողության համար, իսկ նրանց անմիջական հրամանատարները կստանան նկատողություն: