COVID - 19 դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների կողմից բնակարաններ այցելելու սահմանափակումներից ելնելով, խնդրում ենք ջրաչափի ցուցմունքը հաղորդել հետևյալ կապուղիներով.

Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ - տեսուչին՝ viber հավելվածով;

Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ» / «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ և, կատարելով պահանջվող հրահանգները, մուտքագրել;

Զանգահարելով «Հեռախոսային կենտրոն»՝ 1-85, 011.300-185 կամ 0 800 00 185 /անվճար/ հեռախոսահամարով:

ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ՍՊԱՌԱԾ ՋՐԻ ԴԻՄԱՑ

Հարգելի բաժանորդներ, 

Հոգալով Ձեր առողջության և անվտանգության մասին՝ «Վեոլիա Ջուր»–ը կոչ է անում սպառած ջրի դիմաց վճարումները կատարել առցանց՝ էլեկտրոնային համակարգերի և վճարային տերմինալների միջոցով։

Ընկերության բոլոր բաժանորդների սպասարկման գրասենյակները չեն գործելու մինչև 30.06.2020թ. ներառյալ:

Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում զանգահարեք մեզ 1-85 հեռախոսահամարով: