Արաբկիրի ոստիկանության դիմաց հավաքված անձանց «հավաքը» չեն դադարեցնում, որովհետեւ ոստիկանապետը չի կարողանում կապվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Արաբկիրի ոստիկանության դիմաց հավաքված անձանց «հավաքը» չեն դադարեցնում, որովհետեւ ոստիկանապետը չի կարողանում կապվել Նիկոլ Փաշինյանի հետ (Փաշինյանն ԱԺ-ում ելույթ է ունենում), որ համապատասխան հանձնարարական ստանա։ Հո չի կարող օրենքով գործել, տեսել է չէ՞, դրա համար ինչ եղավ նախորդի հետ։
ԱԱԾ-ի եւ ոստիկանության փաստացի ղեկավարը Փաշինյանն է»,- գրել է Բաբայանը։





























