Հետեւելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին՝ մեծ թվով հայազգի եւ այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանաող կամավորների խմբին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան
Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ հետեւելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին մեծ թվով հայազգի եւ այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանաող կամավորների խմբին։ Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել...
Բժիշկների թիմը ամենայն հավանականությամբ Երեւանում կլինի մի քանի օրից»։





























