Պեկինի իշխանությունները վերջին երկու օրում քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսի նոր դեպքերից հետո ժամանակավորապես փակել են գյուղատնտեսական խոշոր մեծածախ շուկան, հայտնում է Reuters-ը: 

Փակելու պատճառը երկու աշխատակիցների վարակումն է:

Ավելի վաղ նույն շուկայում դադարեցվել էր տավարի եւ ոչխարի մսի վաճառքը:

Դրանից բացի, քաղաքի ամենախոշոր սուպերմարկետներն իրենց վաճառադարակներից հանել են սաղմոնը՝ շուկայում առաքման համար օգտագործվող տախտակների վրա կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, հայտնում է Beijing Youth Daily reported-ը:

Պեկինի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ շուկա այցելած ավելի քան 10 հազար մարդ կորոնավիրուսային ինֆեկցիայի հայտնաբերման նուկլեինաթթվի թեստ է հանձնելու:

Դրանից բացի, քաղաքի կառավարությունը երկուշաբթիից տարրական դասարանների աշակերտների դասերը վերսկսելու միտքը փոխել է: