Երկգլխանի հորթը ծնվել է Կենտրոնական Վրաստանի Թեդոծմինդա գյուղում։ Այդ մասին հաղորդում է «Շիդա-Քարթլի» տեղեկատվական կենտրոնը։

Ծննդաբերության ժամանակ կովին օգնություն ցուցաբերելու համար տերը կանչել էր անասնաբույժերին։ Արդյունքում հորթի մայրը ողջ էր մնացել, իսկ երկգլխանի ձագը ծնվել էր սատկած։

Ֆելդշեր Մաիզեր Գերկենաշվիլին հայտնել է լրագրողներին, որ դա այդօրինակ առաջին դեպքն է իր պրակտիկայում։

«Երբ ես ստուգեցի կովին, հասկացա, որ հորթն ունի երկու գլուխ, ուստի նա չէր կարողանա ինքնուրույն լույս աշխարհ գալ։ Ես արել էի կեսարյան հատում։ Հորթն արդեն սատկած էր։ Կովը լավ է»,-ասել է նա։

Կովի տերը հայտնել է, որ դա կովի վեցերորդ ծննդաբերությունն է, սակայն դեռեւս զարգացման արատներով հորթեր նա չի ունեցել, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։