Շաբաթ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հայտարարել է, որ երկրի տնտեսությունն, ըստ ամենայնի, կվերականգնվի հունիսի 16-ից, հաղորդում է Reuters-ը։

Նախագահի խոսքով՝ տնտեսության վերականգնման գործընթացը կիրագործվի աստիճանաբար եւ մի քանի փուլով։

Ընդ որում՝ երկրի օդանավակայանը չի գործի մինչեւ օգոստոսի 6-ը։

Սալվադորն Ամերիկայի երկրներից մեկն է, որտեղ սահմանվել էր կորոնավիրուսի դեմ պայքարում կարանտինի ամենախիստ ռեժիմներից մեկը։

Առ այսօր Սալվադորում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3 603 եւ մահվան 72 դեպք։