Ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Մարկոսյանին ծառից կախված են հայտնաբերել գյուղում: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ չգիտեն ինչն է նման  արարքի պատճառը:

«Չեմ կարող ասել` ինչու է նման բան արել, ամուսնացած չէր, ինչ-որ խնդիրներ չուներ, հոգեկան առողջության հետ կապված խնդիր չուներ»,-ասաց նա:

Ավելի վաղ  հայտել էինք, Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Մարկոսյանը։