Կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նա կաշխատի Չինաստանից եւ ԱՄՆ-ից կախվածություն չունեցող Եվրոպա կառուցելու ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը։
«Այդ փորձությունը (կորոնավիրուսի համավարակը) վեր է հանել բոլոր թերություններն ու փխրուն կողմերը՝ մեր կախյալությունն ուրիշ աշխարհամասերից՝ հանուն որոշակի ապրանքներ ստանալու»,-հայտարարել է Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ։
«Ես ցանկանում եմ, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ մենք իմացանք»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։





























