Հունիսի 14-ին, ժամը 16։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 6-րդ շենքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:47-ին, մարվել՝ 17:11-ին: Պարզվել է, որ այրվել են էլեկտրական ենթակայանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):