Նեպալը Չինաստանի 3, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Նորվեգիայի 1-ական զբոսաշրջիկի կարտաքսի եւ 2 տարով կարգելի նրանց մուտքը բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Նրանք մասնակցել են կորոնավիրուսի բռնկման՝ կառավարության արձագանքի դեմ բողոքի ակցիաներին:

Ցուցարարները պահանջել են մեծ քանակությամբ թեստավորումներ եւ թափանցիկություն կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նեպալի գլխավոր դատախազը հայտնել է, որ չինացի , ամերիկացի եւ նորվեգացի զբոսաշրջիկները տուգանվել են 82,75-ական դոլարով: Իսկ ավստրալացիան տուգանվել է 2 անգամ ավել, քանի որ լուսանկարել է ցույցերը:

Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6211 եւ մահվան 19 դեպք: