Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին AstraZeneca ընկերության եւ եվրոպական 4 երկրների միջեւ համաձայնագիրը ներառում է դեղաբաժիններ, որոնք բաշխված են Եվրամիության անդամների միջեւ համամասնական հիմքով՝ ելնելով տվյալ երկրի բնակչության թվից, հաղորդում է Reuters-ը:
Դեղամիջոցների բրիտանական արտադրղը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Նիդեռլանդների հետ պոտենցիալ պատվաստանյութի 400 մլն դեղաբաժին ստեղծելու համար:
«Գործարքի սկզբունքն այն է, որպեսզի պատվաստանյութը բաշխվի համամասնական հիմքով»,-ասել է ֆրանսիական աղբյուրը:
Նիդեռլանդները եւս հասկացրել են, որ պատվաստանյութը պետք է հասանելի լինի ԵՄ բոլոր երկրների համար:
Բելգիայի առողջապահության նախարար Մեգի Դե Բլոկը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը պետք է կոորդինացնի պատվաստանյութի գնումները, որպեսզի համերաշխություն ցուցաբերի եւ ապահովի, որպեսզի ԵՄ ոչ մի երկիր առանց պատվաստանյութի չմնա:
Ֆրանսիական աղբյուրը հայտնել է, որ Ֆրանսիան հույս ունի նմանատիպ գործարքներ կնքել այլ դեղագործական ընկերությունների հետ:





























