Հարբած ամերիկացի երկու զինվորներ եւ մեկ ֆինն զբոսաշրջիկ Չեխական Կրումլով քաղաքում ջարդուփշուր են արել եզակի քանդակը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:

Հաղորդվում է, որ Չեխական Կրումլով քաղաքից ոչ հեռու գտնվող ամերիկյան ռազմաբազայի երկու զինծառայողներ իրենց ազատ օրը որոշել են անցկացնել քաղաքում, եւ տեսարժան վայրերը դիտելուց ու գերաջուր խմելուց հետո զբոսնել են գիշերային քաղաքով: Զբոսանքի ժամանակ նկատել են մարդկային ձեռք հիշեցնող բացառիկ քանդակը, որը դուրս է գալիս միջնադարյան տան պատերի միջից:

Այն այնքան է դուր եկել ամերիկացիներին, որ նրանք որոշել են դուրս քաշել եւ տանել քաղաքի կենտրոնական հրապարկ: Այստեղ նրանց միացել է ֆինն զբոսաշրջիկը եւ երեքով սկսել են զվարճանալ քանդակով` նրա կտորներն օգտագործելով նաեւ որպես ֆուտբոլի գնդակ:

Դեպքի վայրում սակայն նրանց ձերբակալել է չեխական ոստիկանությունը:  «Ուրախ» եռյակը մեղադրվում է գողության եւ վանդալիզմի մեջ: