Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնակցում է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել են հանդիսավոր երեկոյին:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:





























