Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանում ինքնասպանության փորձ է եղել: Խանկեչան գյուղի 24-ամյա բնակչուհի Մաղսուդա Ալիեւան փորձել է ինքնասպան լինել` իրեն կրակելով հրազենից:
Վիրավոր աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքով, նա վնասվածք է ստացել ձախ ուսի շրջանում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների նա փորձել է կրակել իր գլխին, սակայն չի կարողացել:





























