Կախեթիում «Վրացական կուսակցության» բողոքի գործողություններին հետեւելու են ԵԱՀԿ դիտարկման խմբի անդամները:

Դիտարկման նպատակն է հաշվետվություն պատրաստել եւ ներկայացնել Վրաստանի կառավարությանը` հավաքների ազատության քաղաքականության բարելավման ուղղությամբ, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

Նշենք, որ ընդդիմադիր «Ժողովրդական ժողովի» մայիսի 7-ին կայացած բողոքի գործողությունը Ռուսթավիում ավարտվել էր դրա մասնակիցներից մի քանիսի ձերբակալությամբ: Ոստիկանները շրջապատել էին ակցիայի մասնակիցներին եւ բերման ենթարկել մի քանիսին:

Նրանցից շատերին դատապարտել են 7-ից 30 օրվա բանտարկության, մի քանիսին էլ տուգանել են: