Ճապոնիայի մայրաքաղաքի բնակչության թվաքանակը գերազանցել է 14 մլն-ի նիշը: Այս մասին շաբաթ՝ հունիսի 20-ին, հայտնել է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Տոկիոյի իշխանությունների տեղեկությունները:

Մայիսի 1-ի տվյալներով՝ Տոկիոյում բնակվում է մոտ 6,88 մլն տղամարդ եւ 7,12 մլն կին: Հեռուստաալիքը նշում է, որ թվաքանակի աճը պայմանավորված է ոչ միայն մյուս պրեֆեկտուրաներից մարդկանց հոսքով, որոնք մայրաքաղաք են գալիս սովորելու եւ աշխատելու համար, այլեւ այն հանգամանքով, որ Տոկիոյի բնակիչները երկրում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով իրենց բնակության վայրը փոխելու ցանկություն չունեն:

Տոկիոյի բնակչության թվաքանակը 10 մլն-ի էր հասել 1962 թվականին, հետագա տասնամյակներին այս ցուցանիշը շարունակել է կայուն աճել, հայտնում է ՏԱՍՍ-ը: