Հնդկաստանը Արեւելյան Լադաքհում տեղակայում է Apache հարվածային ուղղաթիռներ եւ կործանիչների ավիացիա՝ այնտեղ տեղի ունեցած հնդիկ եւ չինացի զինծառայողների բախումներից հետո պաշտպանունակության ամրապնդման նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Լադաքհի արեւելք են վերատեղակայվել Apache հարվածային ուղաթիռներ՝ Hellfire օդ-հող հրթիռներով, ինչպես նաեւ Chinook ուղղաթիռներ, որոնք կարող են բարձրլեռնային շրջաններ տեղափոխել հրետանի,- նշված է աղբյուրների հայտարարության մեջ: - Առաջնագծի ավիաբազաներում տեղակայված են Սու-30 ՄԿԻ, ՄիԳ-29 եւ «Յագուար» կործանիչներ: Ռազմական տեխնիկան Լադաքհ տեղափոխելու համար կիրառվում են С-17 Globemaster, С-130J Super Hercules եւ Ան-32 ծանր բեռնափոխադրող օդանավեր»:
Բենգալական ծոցի ջրատարածքում Հնդկաստանի ՌԾՈՒ-ն ուժեղացրել է ռազմանավերի խմբավորումը: «Այս գործողությունները Պեկինի համար հստակ ազդանշան են, որ Նյու Դելին պատրաստ է Լադաքհում փաստացի վերահսկողության գծում ռազմական հակամարտության էսկալացիային»,- հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներին:
Անդրադառնալով Լադաքհում բախումներին՝ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ուրբաթ հայտարարել է, որ «Հնդկաստանը ցանկանում է խաղաղություն եւ բարեկամություն, բայց ինքնիշխանության պահպանումը գլխավորն է»:





























