Զիմբաբվեի առողջապահության նախարար Օբադիա Մոյոն Հարարեում դատարանի առաջ կկանգնի՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի եւ բժշկական սարքավորումների գնումների հետ կապված կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է BBC News-ը: 

Մոյոն կալանավորվել է ուրբաթ իշխանությունների վրա գործադրված երկրի ընդդիմության եւ համացանցում ճնշումների հետեւանքով:

Հեռուստաալիքը նշում է, որ 20 մլն դոլարի պայմանագիրը ընթացակարգային խախտումներով կնքվել է Հունգարիայում գրանցված ինչ-որ ընկերության հետ:

Ի դեպ, երկրի կառավարությունից Մոյոյի կալանավորումը ոչ մի կերպ չեն մեկնաբանել:

Նա Մնանգագվա Էմերսոնի կառավարության օրոք արդեն երկրորդ նախարարն է, որին կոռուպցիայի մեջ են մեղադրում:

Մեկ շաբաթ առաջ այս գործի հետ կապված կալանավորվել էր նաեւ ձեռնարկատեր Դելիշ Նգուվայան, որը նշված ընկերության ներկայացուցիչն է: