Ես կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, այիսնքն հարցի քննարկման փուլում դա կլինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ-ի վերաբերյալ դեռ իր կարծիքը չի ուղարկել, սակայն «Իմ քայլի» պատգամավորնեն արդեն շրջանառության մեջ են դրել Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը:
Դիտարկմանը, որ առաջարկվող տարբերակով Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ անդամ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եկեք չշտապենք, կտեսնենք: Զարգացումները տարբեր ժամանակներում տարբեր լուծումներ են առաջարկում: Իրավիճակը փոխվում է եւ ձեր ասածը առ այն, որ Հրայր Թովմասյանը կշարունակի կամ չի շարունակի մնալ, կարող եմ ասել, որ քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել: Եկեք չշտապենք»:





























