ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, առաջին հերթին Լիբիայի, տուրիզմի զարգացման եւ կորոնավիրուսի համավարակի հարցերը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Մեր նախարարը հեռախոսային բանակցություններ է վարել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տուրիզմի, կորոնավիրուսի համավարակի, երկկողմ հարաբերությունների հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ, առաջին հերթին Լիբիան»,- ասել է գործակալության զրուցակիցը: