ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է մարզերում կորոնավիրուսը «ճնշել»՝ օգտագործելով նաեւ Մոսկվայի փորձը, եւ հույս է հայտնել, որ մոտակա ժամանակում դա կհաջողվի անել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է օգնությանը, որը Մոսկվան ցուցաբերում է մարզերին, ապա դա չափազանց կարեւոր առաքելություն է: Ինչպես գիտենք, Մոսկվայում ամեն ինչ լուրջ անկման է գնում, իսկ որոշ մարզերում խնդիրները դեռեւս բավականին սուր փուլում են: Այս պատճառով անհրաժեշտ է, որ մենք այնտեղ՝ մարզերում այս կորոնավիրուսը ճզմենք, ճնշենք: Եվ մենք նկատի ունենք Մոսկվայի փորձը, ելնում ենք այն բանից, որ դա կհաջողվի անել եւ կհաջողվի ամենամոտ ժամանակում արդյունավետորեն անել»,- հայտարարել է Պուտինը այսօր բուժաշխատողների հետ հանդիպմանը:





























