Մի քանի մարդ ենթարկվել է դանակով հարձակման Անգլիայի հարավում՝ Ռիդինգ քաղաքում, հաղորդում է Reuters-ը:

Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ոստիկանությունը սկսել է հետաքննել հարձակման մասին հաղորդագրությունները:

Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ ավելի վաղ անցկացվել է հակառասիստական բողոքի ցույց:

Միջադեպը տեղի է ունեցել Ֆերբերի Գարդենս շրջանում, հաղորդում է BBC-ն:

Դեպքի առնչությամբ բերման է ենթարկվել մեկ տղամարդ: