Fox News հեռուստաալիքի լրագրող Ջոն Ռոբերտսին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում Սպիտակ տունը կհրապարակի աշխատանքային վիզաներ տրամադրելու գործում նոր սահմանափակումները:

«Մեզ մոտ բազմաթիվ մարդիկ աշխատանք են փնտրում: Ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում: Դուք գիտեք, մենք ռեկորդ ենք գրանցել անցած ամիս մեր երկրի պատմության մեջ: Մենք ավելի լավ ենք աշխատել, քան երբեւէ նրանք կատարել են իրենց աշխատանքը: Երկիրը վերադառնում է: Այն վերադառնում է շատ արագ տեմպերով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Սակայն մենք պատրաստվում ենք հայտարարություն անել վաղը կամ երկու օր անց վիզաների հարցով: Եվ ես կարծում եմ, որ դա բազմաթիվ մարդկանց կերջանկացնի: Եւ դա խելամիտ է, անկեղծ ասած»,-նշել է Դոնալդ Թրամփը:

Լրագրողը խնդրել է ԱՄՆ նախագահին մանրամասներ հայտնել վիզաների սահմանափակումների շուրջ, սակայն նախագահը միայն ասել է, որ ամերիկացիները գոհ կլինեն արդյուքնով:

«Ոչ մի նախնական ամփոփում, բացի այն, որ մարդի երջանիկ կլինեն: (Գործազրկության) տոկոսը մեզ մոտ 3.5-ից պակաս էր: Անսպասելիորեն մենք ստիպված էինք փակել երկիրը: Ի դեպ, եթե մենք չանեինք դա, հավանաբար, կլիներ 4 միլիոն մահվան դեպք»,-ընդգծել է պետության ղեկավարը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին որոշ տեսակի վիզաներ չտրամադրելու համար հրաման նախապատրաստելու մասին: