Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը դատավորին խնդրել է մերժել 1915 թվականին թուրքական կառավարության կողմից բռնազավթված ոսկու եւ այլ ակտիվների մասին տեղեկատվությունը բացահայտել պահանջող հայկական խմբի հայցը։ Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg Businessweek-ը։

Գլենդելում հիմնված «Հայկական հիշողության կենտրոն» հ/կ-ն մարտին դատի էր տվել Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի ղեկավարների խորհրդին՝ նշելով, որ «թուրքական ոսկիներ» անվանված հայկական ակտիվները բռնազավթվել են «Հայկական Հոլոքոսթի» ժամանակ։

Նյու Յորքի դաշնային պահուստային բանկն իր հերթին հայտարարել էր, որ կենտրոնի պահանջները «վիճելի են»։

Բանկը շրջանային դատավոր Դեբորա Բաթսին խնդրել էր մերժել կենտրոնի հայցը։