Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ պատրաստ են զինված ուժերն արձագանքել եւ կանխարգելել Թուրքիայի ցանկացած գործողությունները եւ «այրել» նրան, ով կներխուժի երկիր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այժմ խոսելիս Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրածովյան տարածքում թուրքական ագրեսիվության մասին գեներալը չի թողել որեւէ կասկած, թե ինչպես է պատասխանելու հունական զինված ուժերին այն դեպքում, եթե Թուրքիան խախտի հունական ինքնավարությունը. «Նրան, ով ոտք կդնի հունական հողի վրա, մենք նախ կայրենք, այնուհետեւ կհարցնենք՝ ով է նա»,-հաղորդել է հեռեւստաալիքը:
Գեներալը չի բացառել պատերազմի հավանականությունը, եթե Թուրքիան անցնի «կարմիր գիծը»՝ համարելով, որ այդ դեպքում բախումները կընդլայնվեն:
«Ռազմական հակամարտության հավանականություն կա: Ոչ մեկը չի կարող բացառել դա: Եթե այդպիսի ինչ-որ բան տեղի ունենա, դա չի սահմանափակվի մեկ կետով, դա անմիջապես կընդլայնվի: Անհնար է, որ ինչ-որ բան տեղի ունենա Կաստելորիզոյում եւ չտարածվի ամենուր»,-գեներալի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը:
«Ով կհարձակվի հունական զինված ուժերի վրա, շատ բարձր գին կվճարի, եւ դա գիտեն հարեւանները: Էրդողանն անում է այն, ինչ ասում է: Եւ մենք ենք անում այն, ինչ ասում ենք: Մենք գիտենք՝ ինչ ենք անում ե՛ւ Էվրոսում (Թուրքիայի հետ սահմանամերձ շրջան), ե՛ւ կղզիներում, ե՛ւ բաց ծովում»,-հայտարարել է Գլխավոր շտաբի ղեկավարը:
Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է յուրացնել հունական բացարձակ տնտեսական գոտու մասը:
2019 թվականի նոյեմբերի վերջում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը կառավարում է երկրի տարածքի միայն մի մասը, ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության եւ փոխըմբռնման հուշագրեր, որոնք վերաբերում են ծովային գոտիներին: Հունաստանում անվանում են այդ հուշագրերն անօրինական եւ պնդում, որ նրանք որեւէ ուժ չունեն՝ խախտելով Հունաստանի ինքնիշխանության իրավունքը: Աթենքը փորձում է հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի դրանք որպես անօրինական: Թուրքիան հայտարարել է, որ բոլոր համաձայնագրերը համապատասխանում են միջազգային իրավունքին:





























