Հունիսի 20-ին կայացել է Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային չվերթը, հաղորդում է AnalitikaUA.net-ն:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը նշել են, որ հունիսի 20-ին «SkyUp» ավիաընկերության չվերթով Երեւանից Կիեւ է մեկնել 140 ուղեւոր, որոնցից 10-ն՝ Ուկրաինայի քաղաքացիներ, ինչպես նաեւ 130 ՀՀ քաղաքացի, որոնք իրավունք ունեն մուտք գործել Ուկրաինայի տարածք: Նշվում է նաեւ, որ Կիեւից Երեւան մեկնել են հիմնականում Իրանի քաղաքացիներ:

Ժամանման պահին ուղեւորները ջերմաչափվել են, բարձր ջերմություն կամ գանգատներ ունեցող անձինք չեն հայտնաբերվել: Ժամանածներն ինքնամեկուսանալու են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի հայերի միությունն Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ քննարկել էր COVID-19-ի հետ պայքարում Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները: Հաղորդվել էր նաեւ Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Ուկաինայի հայ բժիշկների միավորում (ՈւՀԲՄ) ստեղծելու մասին: