Մեկ մարդ է զոհվել, եւս 11-ը վիրավորվել են Մինեապոլիսում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:00-ի շրջանում: Դեպքի առնչությամբ բերման ենթարկվածներ դեռեւս չկան:

Իր թվիթում քաղաքի ոստիկանությունը խորհուրդ է տվել խուսափել այն շրջանից, որտեղ կատարվել է հրաձգությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ամբողջ տարածքում բռնկվել է բողոքի ցույցերի եւ անկարգությունների ալիք Մինեապոլիսում ոստիկանի պատճառով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ: