ՍԴ օրենքի համաձայն, երբ որ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք անհապաղ վերսկսել գործի քննությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությանը։
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը դուք գիտեք, որ հրապարակվեց հունիսի 18-ին, երբ մեր օրակարգն արդեն կազմված էր: Իսկ ՍԴ օրենքի համաձայն, երբ որ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք անհապաղ վերսկսել գործի քննությունը: Սա է պատճառը: Նաեւ մեր կանոնակարգի համաձայն, օրակարգում կարող են կատարվել ավելացումներ, եւ հարցեր հանվել, դա բնական աշխատանքային գործընթաց է»,- ասաց ՍԴ անդամը։
Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումը կսկսի քննել հուլիսի 7-ին





























