Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արվարձաններում մայիսի 10-ի գիշերը զինված ապստամբություն է սկսվել Քադաֆիի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով ընդդիմադիր Brnieq թերթին:

Լիբիկան ռեժիմի դեմ դուրս են եկել ուժային կառույցների աշխատակիցները` անցնելով ընդդիմության կողմը եւ ապահովելով նրանց զենքով: Մի քանի հազար մարդ պատրաստվում է դեպի մայրաքաղաքի կենտրոն երթի:

Միաժամանակ լիբիական պաշտոնական աղբյուրները հերքել են այդ տեղեկությունը:

Տրիպոլիում ապստամբության մասին հաղորդագրությունը տարածվել է Միսուրատա քաղաքում ապստամբությունների հաջողությունների վերաբերյալ լուրերի ֆոնին: