Պակիստանի հատուկ ծառայությունները տեղական լրատվամիջոցներում հրապարկել են Իսլամաբադում ԿՀՎ բաժանմունքի ղեկավարի անունը`Ուսամա բեն Լադենի ֆիզիկական ոչնչացման համար ԱՄՆ-ից վերեժխնդիր լինելու նպատակով: Իսկ ԿՀՎ-ն հայտարարել է, թե մտադիր չէ նրան ետ կանչել Իսլամաբադից:
Սա վերջին կես տարում արդեն երկրորդ դեպքն է, երբ Պակիստանը գաղտնազերծում է ԿՀՎ բաժանմունքի ղեկավարի անունը: Առաջին անգամ ԱՄՆ-ն ստիպված էր ետ կանչել բաժանմունքի ղեկավարին այն բանից հետո, երբ ամերիկյան անօդաչու ինքնաթիռների գրոհների ժամանակ սպանված Պակիստանի քաղաքացու փաստաբանը հնչեցրել էր նրա անունը:





























