Ճապոնիայում Հեգո պրեֆեկտուրայում հայտնաբերվել է դինոզավրի աշխարհում ամենափոքր քարացած ձուն, որի երկարությունը հասնում է 4,5 սմ-ի, իսկ լայնությունը՝ 2 սմ-ի, հաղորդում է МК-ը:

Գտածոյի տարիքը 110 մլն տարեկան է, եւ  ենթադրվում է, որ այն դինոզավրի ամենափոքր ձուն է, որը երբեւէ հայտնվել է գիտնականների տրամադրության տակ: Մասնագետները նշում են, որ ձուն պատկանում է անհայտ տեսակի, եւ այն ստացել է Himeoolithus murakamii անվանումը: