Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներքին կարգով հանձնարարել է պատրաստել վստահված անձանց ցուցակ՝ հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններին պատրաստ լինելու նպատակով։
Ներկայիս քաղաքական իրավիճակում այս տեղեկությունը, մեղմ ասած, անհավանական է թվում, եւ բացառված չէ, որ այն շրջանառության մեջ է դրվել զուտ քարոզչական նպատակներով՝ մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի մասնակիցներին «հուսադրելու» համար։ Մեր տեղեկություններով, այս օրերին ՀԱԿ-ում իրականում կազմում են մեկ այլ ցուցակ, որը հնարավոր է՝ հրապարակվի նույն մայիսի 31-ի հանրահավաքում։
Ըստ այդմ, ՀԱԿ-ում ստեղծվում է մի աշխատանքային խումբ, որը պետք է ֆորմալ բանակցություններ վարի իշխանությունների հետ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո երկխոսության պաշտոնական մեկնարկից հետո։ Մեր տեղեկություններով, այս խումբը կազմված կլինի ՀԱԿ անդամ հիմնական կուսակցությունների մեկական ներկայացուցիչներից։





























