ԱՄՆ իշխանությունները մտադիր են խստորեն պատժել այն մարդկանց, ովքեր վերջին անկարգությունների ընթացքում փորձել են հրկիզել Սպիտակ տան մոտակայքում գտնվող եկեղեցին, ինչպես նաև մասնակցել են վանդալիզմի այլ գործողություններին երկրում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ

Մայքլ Փենսը Վիսկոնսինում ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է կենտրոնական հեռուստաալիքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ինչպես գիտեք, անցած գիշեր վանդալները կրկին ապականել են Սպիտակ տան մոտակայքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին, մի քանի շաբաթ առաջ այն փորձել էին հրկիզել: Նրանք նաեւ փորձել են քանդել ԱՄՆ [յոթերորդ] նախագահ Էնդրյու Ջեքսոնի հուշարձանը»,- ասել է Փենսը:

«Թույլ տվեք պարզաբանել. եկեղեցիների հրկիզումը բողոք չէ: Սինագոգների պղծումը խոսքի ազատություն չէ: Միացյալ Նահանգներում վանդալիզմ եւ բռնություն չեն հանդուրժի: Մենք կհետապնդենք օրենքի ողջ խստությամբ նրանց, ով դա անում է»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը:

ԱՄՆ-ի շատ նահանգներում անկարգություններ եւ ռասայական անհավասարության եւ ոստիկանության դաժանության դեմ բողոքի ցույցեր էին բռնկվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո (Մինեսոտա): Մայիսի 25-ին ոստիկանության ծառայողները խեղդող հնարք էին կիրառել  նրա ձերբակալության ժամանակ: Օպերացիայում ներգրավված բոլոր չորս ոստիկանները հեռացվել են աշխատանքից, նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել: