«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հրայր Թովմասյանը կարող է մասնակցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՍԴ-ում քննարկմանը:
Լրագրողները Մարուքյանին հիշեցրեցին, որ նախօրեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկամնը անդրադառնալով ասել էր, ոևր ամոթի զգացում է ունեցել տեսնելով ԱԺ-ում կատարվածը, արդյոք այդ հայտարարությունից հետո նա կարող է մասնակցել դիմումի քննությանը, արդյոք իր հայտարարության մեջ կողմնապահություն տեսնում է, թե ոչ, Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե խանգարում է այդ հայտարարությունը, որովհետեւ դա կոնկրետ քննվող հարցի հետ էմոցիոնալ տիրույթում կարող է դիտարկվել: Չեմ կարծում, որ պետք է ամեն հայտարարության համար պետք է կազմը ինքնաբացարկ հայտնի: Եթե այդպես լինի, կարող է այդ կազմից մարդ չգտնենք, որ քննությանը մասնակցի: Ավելին, այն մարդիկ, որոնք կներկայացվեն ԱԺ, որ ՍԴ դատավոր ընտրվեն, իրենք էլ կունենան նման հայտարարություններ արած»:





























