Հայաստանում մայիսի 6-10-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 35-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը,  կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 50 դեպքից` 26-ը, իսկ խուլիգանության` 5 եւ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4,  գողության` 2 եւ խարդախության 1 դեպք:

Անցած չորս օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 31 պատահար. 7 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: