Ամերիկյան կառավարությունն օրերս թույլ է տվել ցուցադրել «թիվ մեկ ահաբեկչի» տնային արխիվի մի քանի կադրեր, որոնցում նա ընդհանրապես նման չէ ահեղ չարագործի, գրում է «ЕвроСМИ»-ն։
Ուսաման այդ կադրերում նման է խղճուկ ծերուկի, ով քարոզչական բնույթի իր ելույթներից առաջ ներկում է մորուքը եւ վիագրա օգտագործում, որպեսզի չկորցնի տղամարդկային ուժը։
Հետախուզության ժամանակ հայտնաբերվել է խոտաբույսերից պատրաստված վիագրա։ 54 տարեկան, սակայն տարիքից բավական մեծ երեւացող Ուսաման փորձել է պահպանել իր պոտենցիան։ Նրա մահվանից հետո այրի է մնացել միանգամից երեք կին։
Նաեւ հայտնի է, որ Ուսաման ներկել է իր սպիտակած մորուքը, որպեսզի կողմնակիցներին դիմելիս առաջվա նման ահեղ առաջնորդ երեւա։
Մայիսի 1-ին Աբոտաբադում իրականացված հատուկ գործողության ժամանակ ամերիկացի զինվորականները բեն Լադենի տանը հայտնաբերել են արխիվային բազմաթիվ տեսագրություններ, որտեղ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդը՝ «թիվ մեկ ահաբեկիչը» դիտում է իր իսկ մասին ամերիկյան լուրերը։ Սակայն այդ տեսագրություններում նրան հազիվ այդպիսին անվանես:



























