Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժովին կից ստեղծված Հասարակական խորհուրդն ունի 12 անդամ։ Այդ մասին այսօր՝ մայիսի 10-ին Հասարակական խորհրդի առաջին նիստի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Հասարակական խորհրդի մեծ մասը հասարակական կազմակերպություններից են։ Իրենց ներկայացուցիչներն ունեն նաեւ էկոնոմիկայի նախարարությունն ու պետեկամուտների կոմիտեն։
Հասարակական խորհրդի հիմնական գործառույթն է՝ ՏՄՊՊՀ-ում ներկայացնել հանրությանն ու գործարար շրջանակներին հուզող խնդիրները։
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հասարակությունն առայժմ Հանձնաժողովի հետ ակտիվ չի համագործակցում։ Ստեղծվել է թեժ գիծ, Հանձնաժողովի ինտերնետային կայքէջում բացվել է հատուկ էջ, սակայն հանրային ակտիվությունը գրեթե զրո է։ Ըստ Ա. Շաբոյանի՝ մրցակցության խնդիրներին առնչվող տեղեկատվության հիմնական աղբյուրն առայսօր լրատվամիջոցների հրապարակումներն են, կամ էլ Հանձնաժողովի սեփական մոնիտորինգը։





























