Հունիսի 25-ին Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին: Կառավարության առաջարկած օրինագծով նախատեսվում է անշարժ գույքի հարկի կտրուկ բարձրացում:
Սակայն հանրության շրջանում խիստ քննադատությունից հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն առաջարկեցին նախապես առաջարկված 4-ի փոխարեն, մինչեւ 6 տարի երկարաձգել նոր հարկային համակարգի լիակատար ներդրման ժամկետը: Այսպիսով, այն ամբողջությամբ կներդրվի 2026 թվականին:





























