Միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի կողմից հնչող ուժի կիրառման սպառնալիքներին եւ սադրիչ
գործողություններին: Այս մասին այսօր` մայիսի 10-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիլֆրիդ Մարտենսը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային խնդիրների շուրջ:





























