Նախնական տվյալներով, երկու մարդ զոհվել է, եւս մեկը վիրավորվել է Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Զոհվածներից մեկը ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչն է:

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, ժամը 10:48-ին, Պուշկինի փողոցի մոտ:

Ենթադրաբար, պայթուցիկ սարքը գործարկվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած տղամարդու մարմնի վրա:

Զոհերի ինքնությունը պարզվում է: