ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մայիսի 12-ին Վաշինգտոնում հանդես կգա զեկույցով` «Անվտանգության նոր մարտահրավերներ, նոր ՆԱՏՕ» թեմայով:

Ինչպես հայտնում է APA-ն, Ռասմուսենն ու ԱՄՆ պաշտոնատար անձինք քննարկելու են հակամարտությունները Հարավային Կովկասում եւ կազմակերպության քաղաքականությունը տարածաշրջանում:

Մայիսին Ռասմուսենը կայցելի Վաինգտոն, Ատլանտա, Օստին եւ Չիկագո: