Գերագույն դատարանը ապաստան հայցողների արտաքսման հարցում աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վճռելով, որ արտաքսման արագացված գործընթացի ենթակա միգրանտները չեն կարող դաշնային դատարանում բողոքարկել ապաստանի տրամադրաման բացասական որոշումը, հայտնում է CBS-ը։

Դատարանի որոշման համաձայն, ապաստան հայցողների արտաքսումները իրավունքների կամ ապօրինի կալանավորման դեմ սահմանդրական երաշխիքների խախտում չեն հանդիսանում։

Գերագույն դատարանի դատավոր Սեմյուել Ալիտոյի որոշման համաձայն, այն ապաստան հայցողները, ում կառավաությունը փորձում է արտաքսել առանց դատի եւ քննության, իրավունք չունեն Հաբեաս կորպուսի (անգլիական իրավունքի հասկացություն, որով անձնական ազատություն է երաշխավորվում) գործընթացի կիրառման միջնորդություն ներկայացնել։