Գերմանիայի կողմից ՆԱՏՕ-ի հանդեպ ռազմական ծախսերի պարտավորությունների չկատարումը թույլ է տալիս ենթադրել, որ Բեռլինում պաշտպանության ռազմավարություն մշակողներն անլուրջ են վերաբերվում ռուսական ագրեսիայի սպառնալիքին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է Washington Examiner-ը։

Նրա խոսքերով՝ Գերմանիան իր ՀՆԱ-ի այնքան փոքր մասն է ծախսում պաշտպանության վրա, կարծես բոլորովին չի տեսնում Ռուսաստանի կողմից սպառնալիքը։

«Մենք իսկապես Ռուսաստանին սպառնալիք ենք համարում: Ձեր ՀՆԱ-ի մեկ տոկոսը պաշտպանության համար ծախսելը, ինչպես անում է Գերմանիան... չի որոշում, թե ինչ պետք է տեսնի Վլադիմիր Պուտինը Գերմանիայից»,- Գերմանական Մարշալ հիմնադրամի առցանց խորհրդակցության ժամանակ հայտարարել է նա: